Բաքվի հետ դելիմիտացիան երկար կտևի․ Մհեր Գրիգորյանը մանրամասներ հայտնեց հանդիպումից

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:17 28-02-2024
Բաքվի հետ դելիմիտացիան երկար կտևի․ փոխվարչապետ։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Փոխվարչապետի խոսքով սահմանազատման և սահմանագծման աշխատանքների առաջին փուլում հաստատել են աշխատակարգը, իսկ այս փուլում քննարկում են համատեղ գործունեության կանոնակարգը։

«Երբ սահմանազատման հանձնաժողովներն ավարտեն աշխատանքները Հայաստանն ու Ադրբեջանն այդ փաստաթուղթը կդնեն պետական շրջանառության մեջ և, ամենայն հավանականությամբ, այն կշրջանառվի որպես օրենքի նախագիծ։

Այս փուլում մենք քննարկում ենք համատեղ գործունեության մեթոդաբանությունը։ Եթե աշխատանքներն ու տրամաբանությունը բխեն Ալմա Աթայի հռչակագրից, կարող ենք 2-3 ամսում ունենալ կանոնակարգի նախագիծ, որը կպարունակի աշխատանքի մեթոդաբանությունը»,- ասաց նա։

Ձեզ գուցե հետաքրքրի