ՌԴ-ն պլանավորում է մարտի 1-ից կես տարով արգելել բենզինի արտահանումը
copy image url

ՌԴ-ն պլանավորում է մարտի 1-ից կես տարով արգելել բենզինի արտահանումը

Արտաքին 1 տարի առաջ - 13:42 27-02-2024
Ռուսաստանի կառավարությունը նախատեսում է 2024 թվականի մարտի 1-ից վեց ամսով բենզինի արտահանման ժամանակավոր արգելք սահմանել՝ գարնանը և ամռանը պահանջարկի աճը փոխհատուցելու համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի ներկայացուցիչը։

«Մենք հաստատում ենք», - ասել է գործակալության զրուցակիցը՝ մեկնաբանելով ավելի վաղ տարբեր ԶԼՄ-ների աղբյուրների հաղորդած նման տեղեկությունները։

Բենզինի արտահանման ժամանակավոր արգելք մտցնելու պլանների մասին ՏԱՍՍ-ին հայտնել են նաև ՌԴ նախարարների կաբինետի մամուլի ծառայությունից։

Արտահանումն արգելելու մասին որոշումն անհրաժեշտ է՝ փոխհատուցելու պահանջարկի աճը ամառային արձակուրդների և դաշտային աշխատանքների, ինչպես նաև նավթավերամշակման գործարաններում պլանային վերանորոգման ժամանակ։ Սահմանափակումը չի տարածվի ԵԱՏՄ երկրների, ինչպես նաև Հարավային Օսիայի, Աբխազիայի, Մոնղոլիայի և Ուզբեկստանի վրա։