ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․
«Ընդունելություն՝ Հայաստանին փառք ու պատիվ բերած մեր մարզիկների պատվին:
Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից նրանք Հայաստան են բերել 30-ից ավելի մեդալ, որոնցից մեծ մասը ոսկի:
Կարող եմ միայն ասել, որ այսօրվա պտուղները մենք քաղում ենք սպորտի զարգացման համար տարիներ շարունակ ցանած սերմերից:
Բոլորիս հայացքները դեպի Փարիզ՝ դեպի Օլիմպիական բարձունքներ»: