4-րդ գյուղում վթարի է ենթարկվել 77 համարի ավտոբուսը
copy image url

4-րդ գյուղում վթարի է ենթարկվել 77 համարի ավտոբուսը

Ներքին 1 տարի առաջ - 10:00 26-02-2024
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասում (4-րդ գյուղ) վթարի է ենթարկվել թիվ 77 եթուղին սպասարկող ավտոբուսը:

Oragir.News-ին տրամադրած լուսանկարում երևում է, որ թաղամասի փողոցներից մեկի խաչմերուկում BMW մակնիշի 02 HH 044 պետհամարանիշով ավտոմեքենան հարվածել է 5754 համարանիշով ավտոբուսի կողային հատվածին:

Ականատեսների փոխանցմամբ՝ տուժածներ չկան: Բնակիչները նշում են, որ վթարը տեղի չէր ունենա, եթե փողոցները կահավորված լինեին ճանապարհային նշաններով: