Սոմալիի նախագահ Հասան Շեյ Մահմուդը անդրադարձել է Թուրքիայի հետ փետրվարի 8-ին ստորագրված պաշտպանության և տնտեսական համագործակցության համաձայնագրի կնքմանը և ընդծել, որ այն վտանգ չի ներկայացնում տարածաշրջանի երկրների համար։ Փոխանցում է
Ermenihaber-ը։
«Թուրք եղբայրները վերոնշյալ համաձայնագրի շրջանակներում կպաշպանեն Սոմալիի ծովային տարածքներն և ընդամենը 10 տարի կնպաստեն ծովային ռեսուրսների զարգացմանը և այդքան տարվա համագործակցությունից հետո մենք կունենանք նավատորմ, որը կպաշտպանի մեր ծովերը, ինչպես նաև կստեղծենք համատեղ ռազմածովային ուժեր»,-նշել է Մահմուդը։
Նախագահը ընդգծել է, որ Թուրքիայի կողմից Սոմալիին ցուցաբերվող աջակցությունը տարբերվում է աշխարհի այլ երկրների աջակցությունից, և այս համաձայնագիրը ներառում է համագործակցություն այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ահաբեկչության, ծովահենության և ապօրինի ձկոնրսության դեմ պայքարը, այդ թվում՝ արտաքին սպառնալիքների դեմ պայքարը։