Հայաստանը գործողությունների կդիմի Մոսկվայում ձերբակալված, ապա ազատ արձակված ադրբեջանցու հարցով
copy image url

Հայաստանը գործողությունների կդիմի Մոսկվայում ձերբակալված, ապա ազատ արձակված ադրբեջանցու հարցով

Ներքին 1 տարի առաջ - 15:35 22-02-2024
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահ է, որ Հայաստանը գործողությունների կդիմի Մոսկվայում ձերբակալված, ապա ազատ արձակված ադրբեջանցի մարդասպանի հարցով։

«Վստահ եմ, որ գործողություններ կլինեն, բայց հիմա չեմ ուզում ավելի մանրամասն խոսել»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Փոխվարչապետի խոսքով՝ հարցի հետ կապված կոլեգիալ քննարկում պետք է լինի։

«Բերեք առաջ չընկնենք, երբ կլինի պաշտոնական արձագանք՝ կխոսենք»,- նշեց նա։

Հիշեցնենք՝ Հայաստանի պահանջով Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցի մարզիչ Քանիլ Զեյնալլին ազատ է արձակվել Ադրբեջանի կառավարության ջանքերով։ Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ նա վերադարձել է Բաքու։