Ուղիղ եթեր
Սպառնացող կինն ու հայհոյող սամբիստը օրենքի աչքում նույնը չեն
copy image url

Սպառնացող կինն ու հայհոյող սամբիստը օրենքի աչքում նույնը չեն

Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:00 22-02-2024
Ինչո՞ւ ՔՊ-ական իշխանությունները մի դեպքում ձերբակալում են լրագրողի աշխատանքը խոչընդոտողին, մյուս դեպքում՝ ազատության մեջ թողնում։ Կարող է տպավորություն ստեղծվել, որ որոշ մարդիկ օրենքից վեր են, իսկ որոշ մարդկանց համար օրենքը մահակ է։ Օրինակ՝ Սամվել Շահրամանյանի թիկնապահ, սամբոյի չեմպիոն Աշոտ Դանիելյանը 24news.am-ի լրագրողին հայհոյելուց 1 օր անց ձերբակալվեց։ Իսկ NewDay.am կայքի խմբագիր Անի Գևորգյանին սպառնացած Դիանա Մարտիրոսյանը ոչ միայն ազատության մեջ է, այլև չի ներկայանում այդ գործով դատական նիստերին։

Նշենք, որ Դիանա Մարտիրոսյանը Նիկոլ Փաշինյանի նվիրյալ աջակիցն է։ Ենթադրաբար՝ այդ պատճառով չի ձերբակալվում ու բերման չի ենթարկվում դատարան։ Իսկ Աշոտ Դանիելյանի ձերբակալման դեմ բողոքող քաղաքացիները մատնանշում են, որ ձերբակալությունը պայմանավորված է Շահրամանյանի հանդեպ իշխանությունների բացասական վերաբերմունքով։ ՔՊ-ականները հեգնանքով են արտահայտվում նրա մասին, նրա վրա բարդում Արցախը հանձնելու պատասխանատվությունը։ Բայց այդ մեղադրանքները հիմք չեն, որ նրա թիկնապահը ձերբակալվի մի արարքի համար, երբ նույն արարքի համար մեկ ուրիշը չի ձերբակալվում։ Իսկ եթե այսպիսի դեպքում ձերբակալելն օրենքի իմպերատիվ է, ապա Անի Գևորգյանին սպառնալու մեջ մեղադրվողը նույնպես պետք է ձերբակալվեր, իսկ հետո բերման ենթարկվեր դատարան։

Խնդիրը դիտարկենք առանց քաղաքական վերացարկումների, զուտ արժեբանական տեսանկյունից։ Մամուլի ազատությունը քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության սյուներից է։ Հանրային գործիչը պիտի գիտակցի, որ մամուլի, մասնավորապես՝ լրագրողի շնորհիվ է իր խոսքն ու գործը հասնում հանրությանը։ Այս առումով՝ լրագրողը քաղաքականությամբ զբաղվողի կարևոր գործընկերն է, ոչ թե մրցակիցը, առավել ևս՝ թշնամին։ Ցավոք՝ լրագրողի նկատմամբ ագրեսիվ ու անհարգալից են վերաբերվում որոշ անպատասխանատու պաշտոնյաներ։ Նրանցից օրինակ են վերցնում ՔՊ համակիրները, անփորձ, անկիրթ ու ընկճված գործիչները, նրանց աջակիցներն ու թիկնապահները։

Եթե խնդիրը քաղաքական վերացարկման ենթարկենք, ապա ենթադրելի է, որ Փաշինյանը ձգտում է Շահրամանյանին ներքաշել քաղաքական մրցակցության մեջ, դարձնել մրցակից ԱԺ գալիք ընտրություններում ու հաղթել առանց մեծ ջանք գործադրելու։ Հաշվի առնելով ասեկոսեները, թե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, հնարավոր է՝ խաղից դուրս գան, ապա Շահրամանյանը հարմար թեկնածու է, որին կարող են դարձնել հակառակորդ ու հաղթել։ Մինչ այդ՝ նրա վրա պետք է հանրային ուշադրություն սևեռել։ Նրա թիկնապահին ձերբակալելը նրա վրա ուշադրություն սևեռելու, նրա շուրջ մարդկանց համախմբելու և դեպի քաղաքականություն հրելու փորձ է։

Իսկ Նիկոլ Փաշինյանի աջակից կինը կոնկրետ քարոզչություն է իրականացնում, ձայներ ապահովում ընտրությունների ժամանակ։ Նա պատրաստ է ֆիզիկապես կռվել ՔՊ մրցակիցների, քննադատողների դեմ, ընդհուպ՝ օրենք խախտել՝ հայհոյել, սպառնալ։ Նրա ագրեսիվ վարքը լրագրողի նկատմամբ այդ ուժի ցուցադրությունն է։ Եվ դրանով է պայմանավորված, որ Փաշինյանի նվիրյալ աջակիցը չի ձերբակալվել, ու հավանաբար՝ չի էլ դատվելու։ Դրանով ցույց են տալիս, որ ագրեսիվ նիկոլականը հովանավորյալ է, եթե օրենք խախտի՝ անպատիժ կմնա։

Այսպիսով՝ օրենքը հերթական անգամ ծառայեցվում է քաղաքական նպատակներին։ Սա վտանգավոր է ժողովրդավարական, իրավական պետության համար։ Եվ եթե ՔՊ-ն չի ուզում երկիրը ընկղմել «բեսպրեդելի» մեջ, ապա լրագրողի աշխատանքը խոչընդոտողի նկատմամբ կիրառվող իրավական ներգործության միջոցները պետք է ընդհանուր հայտարարի բերվեն ու առանց բացառությունների կիրառվեն, որպեսզի և՛ թիկնապահի, և՛ հայհոյախոս նիկոլասերի, և՛ անպատասխանատու պաշտոնյայի համար պարզ լինի, թե ինչ կարող է լինել լրագրողին թարս նայելու դեպքում։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում