Գյումրիի երթուղային ցանցի համալրման համար ձեռք են բերվել 8 նոր երթուղային, որոնք սպասարկելու են 18 և 14 համարի երթուղայինները, որոնք հերթի մեջ էին դեռ անցած տարվանից։
Կառավարության հետ համատեղ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 2024թ.-ին նախատեսվում է ձեռք բերել ևս 30 միկրոավտոբուս՝ քաղաքի երթուղային ցանցի լիարժեք թարմացման համար:
Oragir.News-ի տեղեկություններով՝ 30 միկրոավտոբուսի ձեռքբերման սուբվենցիոն հայտն ուղարվել է կառավարության հաստատման:
«Այս 8 միկրոավտոբուսներով կսպասարկենք 14 և 18 համարի երթուղիները: Մեկ միկրոավտոբուսի ձեռքբերման նախահաշվային արժեքը՝ 18 076 666մլն դրամ է, հաղթած գինը՝ 14 900 000 մլն: Հուսով ենք, կկարողանանք նաև 22 համարի երթուղու բացը փակել և քաղաքը սպասարկող 8 երթուղիները, թարմացված միկրոավտոբուսներով, սպասարկենք ՓԲԸ-ի միջոցով: Իմ հանձնարարությամբ միկրոավտոբուսներում կլինեն և՛ ավտոբուս ՓԲԸ-ի, և՛ համայնքապետարանի թեժ գծի հեռախոսահամարները, որպեսզի բնակիչները կարողանան իրենց առաջարկներն ու բողոքները ներկայացնեն: Ավտոբուս ՓԲԸ-ն արդեն երկու անգամ գումարներ է փոխանցել համայնքի բյուջե, այդ գումարները կհավաքվեն և կծառայեցվեն ՓԲԸ-ի պարկի թարմանցման, կարիքների համար»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։