Օragir.News-ի տեղեկություններով՝ ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթունի Զաքարիա Քանաքեռցու փողոցի N55 տան տերը մայթը զավթել է և իր համար բակ սարքել, որն էլ հարևան բնակիչների դժգոհության պատճառն է դարձել։ Հարևանների պնդմամբ՝ դա ապօրինի կառուցված բակ է և խանգարում է իրենց անցուդարձին։
Oragir.News-ը զրուցեց բողոքող բնակիչներից մեկի հետ՝ պարզելու համար մանրամասները։
«Քաղաքապետարանը թույլ է տվել, որ ապօրինի շինություն կառուցվի։ Գալիս են, նայում են ու գնում։ Ոչ մի բան չեն ձեռնարկում։ Տան տերն էլ մեզ ասում է՝ «Մեր տարածքն է, ինչ կուզենք՝ կանենք, իրավունք չունես՝ մտնես։ Եթե բողոքես, մարդիկ կգան»։ Պետությունը մեզ տարածք չի տալիս, իսկ իրենց տալիս է»,- ասաց բնակիչը։
Մանրամասները՝ տեսանյությում։