Ինչ գիրք են նվեր ստացել կամ նվիրել քաղաքացիները. հարցում

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 19:02 19-02-2024
Փետրվարի 19-ը Գիրք նվիրելու օրն է, որը նշվում է 2008-ից։ Օրը նշվում է յուրաքանչյուր տարի՝ փետրվարի 19-ին՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։ Տարեցտարի տոնն ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերում՝ մեծ արձագանք գտնելով հանրության շրջանում և ստանալով համազգային բնույթ։ Օրվա տոնական ավանդույթներից է մտերիմ մարդուն որևէ հետաքրքիր գիրք նվիրելը։

Oragir.News-ը հարցում է իրականացրել մայրաքաղաքում՝ անցորդներից հետաքրքրվելով՝ գիտե՞ն, թե ինչ օր է այսօր, և արդյոք գիրք նվիրե՞լ են կամ ստացել։

Հարցվածների մեծ մասը տեղյակ էին, թե ինչ օր է այսօր։ Մի մասն արդեն հասցրել էր գիրք նվիրել կամ ստանալ, ոմանք էլ դեռ նոր էին պատրաստվում գիրք նվիրել։

Հարցվածներից մեկն էլ նշեց, որ տոնը շատ կարևոր է ու խորհուրդ տվեց շատ գիրք կարդալ՝ ինքնակրթման միջոցով թեկուզ հենց խոսքը բարելավելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC