ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը կարծում է, որ Ուկրաինայի ռազմադաշտում իրավիճակը «կկարգավորվի երեք ամսվա ընթացքում» և կոչ է անում մեծացնել օգնությունը Կիևին։
Այս մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում։
«Երեք ամսում իրավիճակը կլուծվի մարտի դաշտում։ Մենք այլևս չենք կարող ասել՝ «եկեք սպասենք եվրոպական ընտրություններին», կամ «մենք ուզում ենք ավելի շատ մանրամասներ իմանալ»։
Մենք պետք է դառնանք ավելի արագ, ավելի վճռական, մենք ապրում ենք պատերազմական իրավիճակում»,- ասել է նա՝ կոչ անելով ավելի մեծ օգնություն ցուցաբերել Կիևին։