Ցուցահանդեսը ևս մեկ անգամ գալիս է հիշեցնելու՝ ով ենք եղել մենք Վրաստանի մեջ

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:45 18-02-2024
Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի առաջնորդարանի աջակցությամբ՝ այսօր Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան դահլիճում բացվել է Ներսիսյան հոգևոր դպրոցի 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը։

Ցուցահանդեսին ներկայացվել է Վիրահայոց թեմի նախկին կրթական կենտրոնի՝ Ներսիսյան հոգևոր դպրոցի պատմությունը՝ լուսանկարներով և փաստագրական նյութերով՝ հիմնադրման օրից մինչև խորհրդային կարգերի կողմից բռնագրավումը:

Ցուցահանդեսի բացմանը ելույթ է ունեցել նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը, ով իր խոսքում նշել է, որ ցուցահանդեսն ու օրվա խորհուրդը (Արտաքսման կիրակի), փոխկապակցված են և գալիս են ևս մեկ անգամ հիշեցնելու՝ ով ենք եղել մենք Վրաստաբի մեջ որպես հայ և ինչ ունենք այսօր որպես հայ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի