Մարմարա ծովում հայտնաբերվել են խորտակված բեռնատար նավի անձնակազմի երկու անդամների դիերը
copy image url

Մարմարա ծովում հայտնաբերվել են խորտակված բեռնատար նավի անձնակազմի երկու անդամների դիերը

Արտաքին 1 տարի առաջ - 14:58 17-02-2024
Փրկարարները հայտնաբերել են հինգշաբթի օրը Մարմարա ծովում խորտակված բեռնատար նավի անձնակազմի երկու անդամների դիերը։ 69 մետր երկարությամբ նավը խորտակվել էր Բուրսա նահանգի Իմրալի կղզու մոտ։ Նավի վրա եղել է անձնակազմի վեց անդամ։

«Որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են անձնակազմի վեց անհետ կորած անդամներից երկուսի անկենդան մարմինները», - նշված է հաղորդագրության մեջ։

Իրավապահները պարզում են 1300 տոննա բեռնատարողությամբ կոմերցիոն նավի խորտակման պատճառը, մինչդեռ լրատվամիջոցներն արդեն նշել են, որ փոթորիկի ժամանակ ջուրը լցվել է ուղեբեռի վրա, որի աճող քաշը խախտել է նավի հավասարակշռությունը, ինչից հետո նավը կողաշրջվել է և խորտակվել։