Աշխատանքային քննարկման ձևաչափով քննարկվել է «Թանգարանների մասին» օրենքի նախագիծը
copy image url

Աշխատանքային քննարկման ձևաչափով քննարկվել է «Թանգարանների մասին» օրենքի նախագիծը

Ներքին 1 տարի առաջ - 17:40 16-02-2024
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 16-ին հրավիրել էր աշխատանքային քննարկում, որի օրակարգում Կառավարության հեղինակած «Թանգարանների մասին» առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծն էր: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Քննարկմանը մասնակցում էին հանրապետական, մարզային, համայնքային ենթակայության, մասնավոր թանգարանների, բուհերի, Հայ Առաքելական Եկեղեցու, ԿԳՄՍ նախարարության պատասխանատու ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ:

Բացելով քննարկումը` հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը հայտնել է, որ նախագծում արդեն ավելացվել են որոշ հոդվածներ, որոնք վերաբերում են թանգարանների հավատարմագրման հարցին, թանգարանային կրթությանը, ինչպես նաև լրամշակվել է ձեռնարկատիրական գործունեությանն առնչվող հոդվածը: Հստակեցվել են թանգարանների աշխատակիցների իրավունքներն ու պարտականությունները, կառավարման համակարգում տեղի ունեցող փոփոխությունները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը քննարկման մասնակիցներին կոչ է արել ներկայացնել առաջարկներն ու դիտողությունները, որոնք ընդունելի լինելու դեպքում կներառվեն նախագծում:

Ծավալվել է կառուցողական քննարկում, որի ընթացքում նախարարության պատասխանատու ներկայացուցիչները տվել են պարզաբանումներ:

Քննարկման մասնակիցները ներկայացրել են բազմաթիվ առաջարկներ, դիտողություններ և մտահոգություններ, նշել նախագծում առկա բացթողումները, ընդգծել ոլորտը կարգավորող օրենք ընդունելու հրատապությունը:

Ամփոփելով քննարկումը՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը շնորհակալություն է հայտնել շահագրգիռ քննարկման և արժեքավոր առաջարկների համար:

Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի լրամշակված տարբերակը հանձնաժողովը նախատեսում է քննարկել առաջիկա նիստում:

Ամենից շատ դիտված