Այսօր՝ փետրվարի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Դավիթաշեն վարչական շրջանի 62-րդ մանկապարտեզում:
Մինչ հրշեջների ժամանումը մանկապարտեզի աշխատակիցները տարհանել են երեխաներին: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել 1-ին հարկի սենյակներից մեկում՝ էլեկտրական լարերի կարճ միացման պատճառով:
Բարեբախտաբար տուժածներ չկան:
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: