Փոսերը արագ փորում են, մոռանում սարքել․ գյումրեցիները մնացել են ցեխոտ ճանապարհների հույսին
copy image url

Փոսերը արագ փորում են, մոռանում սարքել․ գյումրեցիները մնացել են ցեխոտ ճանապարհների հույսին

Ներքին 1 տարի առաջ - 10:45 15-02-2024
Որ Գյումրիում շուրջօրյա ջրամատակարարում լինի, բնակիչները գիտեն, թե ինչպիսի դժվարությունների միջով պիտի անցնեն։ Նախ անհայտ ժամանակով ստիպված կլինեն երթևեկել անանցանելի փողոցներով և վերջապես չնկատել ջրամատակարար «Դորոժնիկ» ընկերության թերի աշխատանքը (սխալ միացումներ և այլն):

«Դորոժնիկ» ընկերությունը շատ արագ փողոցները քանդում է, փոսերը փորում ու բնակիչներին թողնում ցեխոտ ճանապարհների հույսին, որոնցով անգամ ավտոմեքենաները չեն կարող երթևեկել: Oragir.News-ին են քաղաքացիները դիմում, որպեսզի բարձրաձայնենք ջրամատակարար ընկերության անփույթ աշխատանքի մասին։ Գյումրիի քաղաքապետարանի պաշտոնյաներն էլ իրենց հերթին են «Դորոժնիկի» ղեկավարությանը վերջնաժամկետ ներկայացնում, որպեսզի կարգի բերեն իրենց քանդած փողոցները։



«Ըսպես բան չի էղնի, ով է տեսել ըսպես բան. բնակչության շուրջօրյա ջրամատակարարում ունենալ չի նշանակե, որ մարդիկ պտի ցեխերի միջով անցնին-դառնան։ Ում էր պետք,երբ որ ունքը շինելու տեղը, աչքն էլ հետը կհանեն»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Անի թաղամասի բնակիչներից մեկը։ Բողոքների ու պահանջված վերջնաժամկետ որի ֆոնին «Դորոժնիկի» տնօրեն Արարատ Հովհաննիսյանը դարձյալ պատասխան չունի, դեռ ուսումնասիրում են։ Տուրիստական Գյումրիում փողոցները վատ վիճակում են, ավելի քան 20 փողոց էլ «Դորոժնիկն» է քանդել ու թողել, որոնցով մեքենաները տեղաշարժվել չեն կարող:



Ջրամատակարարման նորացման այս մեծ ծրագիրը, որն իրականացվում է KFW բանկի վարկային միջոցներով, պետք է 2022-ի գարնանը ավարտված լիներ, բայց։

Գյումրիում 250 կմ ավտոճանապարհ է քանդվել, ինչը լուրջ անհարմարություններ է ստեղծել բնակիչների համար:

Ամենից շատ դիտված