Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել պահեստային տարածքում. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 11:25 10-02-2024
Այսօր՝ փետրվարի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղու թիվ 47/2 հասցեում գտնվող պահեստային տարածքում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել թիվ 5, թիվ 8, թիվ 11 և թիվ 13 հրշեջ փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ և տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ կանչ»։
Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մի քանի խմբեր։

Հայտարարվել է հրդեհի բարդության թիվ «2 կանչ»։

Ըստ նախնական տվյալների՝ պահեստային տարածքում այրվում է 6000 քմ հատված։

Հայտարարվել է հրդեհի բարդության «թիվ 3» կանչ, դեպքի վայր են մեկնել թիվ 2, թիվ 3, թիվ 7 և թիվ 9 հրշեջ փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ և ճգնաժամայաին կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Այս պահին մեծ թվով հրշեջներ, ոստիկաններ, քաղաքացիներ պայքարում են կրակի տարածման դեմ, իսկ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կմ-ից։

Մանրամասնեեը՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված