Հուղարկավորություն կազմակերպելու համար մշակութային վայրերը լավագույն տեղը չեն. Ժաննա Անդրեասյան
copy image url

Հուղարկավորություն կազմակերպելու համար մշակութային վայրերը լավագույն տեղը չեն. Ժաննա Անդրեասյան

Ներքին 1 տարի առաջ - 13:45 08-02-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարծում է, որ մշակութային օջախները լավագույն վայրերը չեն հուղարկավորություն կազմակերպելու համար։

«Ես գտնում եմ, որ մշակութային հաստատությունները պետք է հնարավորինս զերծ պահել, ամենայն հարգանքով ցանկացած գործչի վաստակի նկատմամբ, սա կապ չունի որևէ անձի հետ, ես չեմ գտնում, որ դրանք լավագույն վայրերն են հուղարկավորություն կազմակերպելու համար»,- կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Գագիկ Գինոսյանի հոգեհանգիստը չի կազմակերպվում Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

Հիշեցնենք, որ երեկ մի խումբ քաղաքացիներ կառավարությունից պահանջել են «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի հոգեհանգիստը կազմակերպվի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ մարմինը հանգչի Կոմիտասի անվան պանթեոնում կամ Եռաբլուրում։

Ամենից շատ դիտված