Եթե իրավական որոշակիության խնդիր ունենանք, կնշանակի՝ բռնությունը դարձնում ենք օրինաչափ

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:41 07-02-2024
Եթե հանկարծ կիրառելիության մասով իրավական որոշակիության խնդիրներ ունենանք, ապա կստացվի, որ բռնության երևույթները ոչ թե պատժում ենք, այլ դարձնում օրինաչափ։

Այս մասին հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքին։

Իշխանական պատգամավորը կարևորեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ համապատասխան փոփոխություններ կատարվեն, որոնք կբարելավվեն օրենքը։ Նա առաջարկեց ֆիքսել ընտանեկան բռնություն հասկացությունը՝ դրա տակ ֆիքսելով օրենքում առկա բռնության բոլոր դրսևորումները։

Ամենից շատ դիտված