Հարկադիր կատարման վարույթում կան 8 միլիարդ դրամի չափով ակտեր, որոնք դեռևս կատարված չեն

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:57 07-02-2024
Այս պահին հարկադիր կատարման ծառայության վարույթում կան 8 միլիարդ դրամի չափով ակտեր, որոնք դեռևս կատարված չեն։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի փոփոխություններին։

Փոխնախարարն ընդգծեց, որ դատարան հասած բողոքների թիվը թույլ է տալիս պնդել, որ էֆեկտիվ կառուցակարգեր են գործում։ Նա ասաց, որ առկա կառուցակարգերի պայմաններում քաղաքացին կորցնում է առաջին ատյանի դատարանին՝ որպես պատասխանատվության օղակ։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված