Ստանձնած պարտավորությունը պատշաճ չկատարելու հիմքով ՏԿԵՆ լուծել է «Մ-Բուատ»-ի հետ կնքված պայմանագիրը
copy image url

Ստանձնած պարտավորությունը պատշաճ չկատարելու հիմքով ՏԿԵՆ լուծել է «Մ-Բուատ»-ի հետ կնքված պայմանագիրը

Ներքին 1 տարի առաջ - 11:18 06-02-2024
ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են, որ ստանձնած պարտավորությունները պատշաճ չկատարելու հիմքով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը լուծել է Աշտարակի տարածաշրջանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ պահպանությունն իրականացնող «Մ-Բուատ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագիրը։

«Պայմանագրային պարտավորությունները պատշաճ չկատարելու պատճառով պայմանագրերի լուծման գործընթացներ են նախաձեռնվել նաև Գուգարքի տարածաշրջանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող «Լոռու ՃՇՇ» ՓԲԸ-ի և Ստեփանավանի տարածաշրջանում ընթացիկ պահպանման աշխատանքներ իրականացնող «ՍՏԱԳ» ՍՊԸ-ի հետ։

Կարևորելով ճանապարհային երթևեկության անվտանգությունը՝ արվում է հնարավորը՝ նշված երեք տարածաշրջանների միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ պահպանման աշխատանքների հետ կապված խնդիրներին հրատապ լուծում տալու համար»։

Ամենից շատ դիտված