Ղազախստանի կառավարությունը հրաժարական է տվել
copy image url

Ղազախստանի կառավարությունը հրաժարական է տվել

Արտաքին 1 տարի առաջ - 14:27 05-02-2024
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել է «Ղազախստանի Հանրապետության կառավարության մասին» հրամանագիրը, որի առաջին կետը կառավարության հրաժարականի ընդունումն է։ Այս մասին հայտնում է «Sputnik Казахстан»-ը։

Նշվում է, որ Ղազախստանի վարչապետի պարտականությունները ժամանակավորապես հանձնարարվել է Ռոման Վասիլևիչ Սկլյարին։

Կառավարության անդամները կշարունակեն իրենց պարտականությունների կատարումը մինչև կառավարության նոր կազմի հաստատումը:

Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

Ամենից շատ դիտված