Բլինքենը կրկին կայցելի Մերձավոր Արևելք
copy image url

Բլինքենը կրկին կայցելի Մերձավոր Արևելք

Արտաքին 1 տարի առաջ - 19:25 03-02-2024
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը փետրվարի 4-8-ը կայցելի Սաուդյան Արաբիա, Եգիպտոս, Քաթար, Իսրայել և Հորդանան գետի արևմտյան ափ:

Այս մասին հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից․

«Պետքարտուղարը կշարունակի Գազայի հատվածում համաձայնության հասնելու ուղղությամբ դիվանագիտական ջանքերը, որն ապահովում է բոլոր պատանդների ազատ արձակումը և հումանիտար հրադադար։

ԱՄՆ-ը պատշաճ քայլեր կձեռնարկի Կարմիր ծովում նավարկության ազատության իրավունքի պաշտպանության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի