Հայաստանը ոչնչացնելու համար թշնամին ունի հիանալի հնարավորություն
copy image url

Հայաստանը ոչնչացնելու համար թշնամին ունի հիանալի հնարավորություն

Ներքին 1 տարի առաջ - 22:15 02-02-2024
Հայոց ցեղասպանություններ իրականացնելու մեջ «մասնագիտացած» թուրքը (կամ ադրբեջանցին, կարևոր չէ) ե՞րբ չէ հարմար առիթն օգտագործել, որ բնաջնջի հայերիս։

Հայի և թուրքի պաթոլոգիական փոխադարձ ատելությունը միայն բանահյուսական հնարք չէ․ ունի պատմական հիմքեր։
Դարեր շարունակ մենք գերվում, ոչնչանում, նվազում ենք։ Իհարկե, միայն թուրքը չէ դրա պատճառը։ Երբ ազգային իղձերի իրագործման «պատուհան» է բացվում, մեր մեջ անպայման գտնվում է մեկը, որի միջոցով վիժեցվում է վերելքի որևէ հնարավորություն։

Այսօր, պարզվում է, որ հայերս ազգային զարթոնքի վկայականը՝ Անկախության հռչակագիրն ավելորդ է։ Մեր մեջ գտնված մեկն ասում է, որ դա խանգարում է դառնալ «պետական ժողովուրդ»։

Հայաստանի Անկախության հռչակագիրը խանգարող է համարում նաև թշնամին։ Նրա ասելով՝ դա «ուրիշի ունեցվածքի վրա աչք ունենալ» է, ուրեմն պետք է խելամիտ լինել, այն դեն նետել ու խաղաղ ապրել։

Նույն բանի նկատմամբ թշնամու և «յուրայինի» լիակատար նույնական խոսույթն ի՞նչ կարող է վկայել։ Չէ՞ որ դարերը ցույց են տվել, որ չկա մի բան, որ թուրքի համար էլ լինի լավ, հայի համար էլ։ Սա աքսիոմ է։

Մենք մի բան պետք է լավ հասկանանք։ Խորհրդային կայսրությունից անկախացման ժամանակահատվածում առկա ազգային ոգևորության և իղձերի խտացումը՝ Հռչակագիրը, որն առաջնորդում է հայկական բոլոր Սահմանադրությունները, կազմվել է՝ որպես պայքարի մարտակոչ, մեջքը շտկելու հնարավորություն։ Այն ներարկվել է յուրաքանչյուր հայի միտք և առաջնորդել՝ հաշվի չառնելով արդի շրջանի և ո՛չ մի ցնցում։ Իսկ պարտված թշնամին, ստուգելով մեր թուլությունները, որոնել ու գտել է հայության մեջ նրան, որը ներսից քայքայող տրոյական ձիու գործառույթ կատարելու ո՛չ բարոյական, ո՛չ այլ խնդիր չունի, ըստ այդմ՝ կարող է և համաձայնում է ցանկացած ստորացման։

Իսկ թշնամին տեսնում է իր համար հիանալի պայմանները և «խաղաղություն հաստատելու» անվան տակ առաջ է քաշելու նորանոր պահանջներ՝ բերելով Հայաստանի լիակատար ոչնչացման։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված