Պետական պաշտոնյաների գործուղումների համար ավիատոմսերի ձեռքբերման պրոցեսը մի մեծ պատմություն է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 1-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իրավիճակ է լինում, որ մենք տեսնում ենք, որ ավելի էժան ու ավելի լավ տոմս կա, եւ կարող է մի քանի հարյուր հազար դրամ ծախսենք այդ տոմսը ձեռք բերենք մենակ այն պատճառով, որ ընթացակարգերով գնում ենք: Մինչեւ մենք ընթացակարգերով գնում ենք, այդ տոմսն արդեն կրկնակի թանկանում է:
Բայց նույնիսկ եթե այսօր ընդունենք գնումների մասին ամենաչնաշխարհիկ օրենքը, ես կարծում եմ՝ այդ օրենքի վրա անընդհատ աշխատող մեխանիզմ պետք է լինի: Որովհետեւ ամեն օր շուկայում կոնյուկտուրա է փոխվում, եւ մենք պետք է կարողանանք արձագանքել այդ փոփոխություններին»,-ասաց վարչապետը: