Հայ հրաձիգների զույգը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության փոխչեմպիոն
copy image url

Հայ հրաձիգների զույգը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության փոխչեմպիոն

Սպորտ 1 տարի առաջ - 20:22 31-01-2024
Բենիկ Խլղաթյան- Էլմիրա Կարապետյան թիմային զույգը դարձել է հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության փոխչեմպիոն։

Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը։

Հիշեցնենք` աշխարհի գավաթի խաղարկությունը մեկնարկել է հունվարի 24-ին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում։

Այս մրցաշարը հրաձգության Եվրոպայի վարկանիշային առաջնությանն ընդառաջ հերթական նախապատրաստական փուլն է։

Մրցաշարը նաև հատկանշական է նրանով, որ հրաձիգները կարող են վարկանիշային միավորներ հավաքել միջազգային ֆեդերացիայում։

Ամենից շատ դիտված