Առողջապահության փոխնախարարն աշխատանքային այցով Լոռու մարզում էր
copy image url

Առողջապահության փոխնախարարն աշխատանքային այցով Լոռու մարզում էր

Ներքին 1 տարի առաջ - 19:49 31-01-2024
Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանն աշխատանքային այցով Լոռու մարզում էր:

Տեղում քննարկվել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի, առողջապահության նախարարության և Լոռու մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ Դսեղ համայնքում իրականացված Դսեղի առողջության նոր կենտրոնի կառուցման պիլոտային ծրագրի ընթացքը:

Փոխնախարարը նշել է, որ շենքն ամբողջությամբ պատրաստ է շահագործման: Առողջության կենտրոնը կսպասարկի Դսեղի և հարակից 6 բնակավայրերի բնակչությանը՝ տրամադրելով անվճար բժշկական ծառայություններ։

Արտակ Ջումայանը հանդիպել է նաև Վանաձորի առողջության առաջնային պահպանման օղակի ղեկավարների հետ:

Փոխնախարարին է ներկայացվել սեզոնին բնորոշ սուր շնչառական վարակների վիճակը, իմունիզացիայի և էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման գործընթացը:

Ամենից շատ դիտված