Մեղրիում հրկիզել են ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատարի Toyota Vitz-ը. shamshyan.com
copy image url

Մեղրիում հրկիզել են ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատարի Toyota Vitz-ը. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 20:37 30-01-2024
Այսօր՝ հունվարի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-1 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքում՝ Մ. Օհանջանյան փողոցում, ավտոմեքենա է այրվում:

Հրշեջները մարել են նշված փողոցի 3-րդ շենքի բակում կայանված Toyota Vitz մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի:

Ըստ տեղեկության՝ ավտոմեքենան ոչ թե անզգուշաբար հրդեհվել է, այլ այն հրկիզել են, իսկ մեքենան պատկանում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար, Սյունիքի մարզի բնակիչ 37-ամյա Անդրանիկ Աղաթելյանին, և կա վարկած, որ ավտոմեքենայի հրկիզման պատճառը կապ ունի նրա աշխատանքի գործունեության հետ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: