Մեր բանակին վստահում ենք, իսկ ղեկավարությանը՝ ոչ․ հարցում

Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 00:08 30-01-2024
Երեկ՝ հունավարի 28-ին, նշվում էր Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձը։ Հայաստանում տարբեր տարիներին իրականացված սոցհարցումների համաձայն, հայոց բանակի մշտապես քաղաքացիների շրջանում ամենաբարձր վստահությունն է վայելել։ Սակայն վերջին տարիներին կառավարության կողմից իրականացված մի շարք քայլերի, ինչպես նաև արցախյան 44-օրյա պատերազմում կրած ծանր պարտությունից հետո նվազել է նաև բանակի նկատմամբ վստահությունը։

Օragir.News-ը անցորդներից հետաքրքրվել է՝ վստահում են արդյոք հայոց բանակին։

Հարցվածներից մի քանիսն ասացին, որ չեն վստահում, մի մասն էլ պատասխանեց, որ վստահում են, բայց միայն զինվորին։

Մի տղամարդ էլ այսպես պատասխանեց. «Մեր բանակին վստահում ենք, իսկ ղեկավարությանը՝ ոչ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված