Բանակում չկան և չեն կարող լինել օրենքից վեր մարդիկ. Սուրեն Պապիկյան

Ներքին 1 տարի առաջ - 00:02 29-01-2024
Մեր կարեւոր անելիքների շարքում իրենց տեղն են ունեցել զինվորների կենցաղ-կացարանային պայմանների կատարելագործումը, զինծառայողների բնակավորման եւ սոցիալական խնդիրները: Այս մասին Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը իր ելույթում ասել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Նոր դիրքերի կազմավորմանը ու կահավորմանը զուգահեռ, մենք տարվա ընթացքում, ամրաշինական, ինժեներական, աննախադեպ եւ լայնածավալ աշխատանքներ ենք իրականացրել առաջնագծի եւ թիկունքային ապահովման բոլոր հատվածներում: Հայաստանի կառավարությունը եւ ռազմաքաղաքական ղեկավարությունը այդ նպատակով հատկացրել եւ շարունակում է հատկացնել հսկայական միջոցներ»,-ասաց նա:

Պապիկյանը նշեց, որ բանակում կանոնադրային հարաբերությունների ամրապնդումը, արատավոր բարքերի մերժումը, հատկապես կանխարգելիչ աշխատանքների միջոցով, եղել են ՊՆ-ի ամենօրյա գործունեության առաջնահերթությունների շարքում:

«Հայտնի խոսք կա, բանակը հասարակության հայելին է, բայց դա չպետք է հնչ որպես ինքնաարդարացում, այլ հասարակական ինստիտուտների հետ ներդաշնակ աշխատանք: Հովանավորչության, անպատժելիության, մթնոլորտի բացառումը եւ պատժի անխուսափելիության սկզբունքի ամրապնդումը, ինչը մեկ անգամ եւս կհավաստի, որ բանակում չկան եւ չեն կարող լինել օրենքից վեր մարդիկ»,-ասաց նա:

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC