Ստամբուլի եկեղեցու վրա հարձակվողներից մեկին ձերբակալել են հակաահաբեկչական ծառայության աշխատակիցները:
Այս մասին հայտնում են տեղի լրատվականները։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հրաձգություն է տեղի ունեցել Ստամբուլի կաթոլիկ եկեղեցում պատարագի ժամանակ։
Զոհվել էր մեկ մարդ։
Էրդողանը վստահեցրել էր, որ հարձակումն իրականացրած անձինք 24 ժամվա ընթացքում կկալանավորվեն։