Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի ծառահատման դեպք

Ներքին 1 տարի առաջ - 11:05 26-01-2024
Տավուշի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման վերաբերյալ տեղեկությունն իրացրին հունվարի 18-ին: Չինչին գյուղի 35-բնակչի տանը կից փայտամշակման արտադրամասի բակում հայտնաբերվեց մեկ մետր երկարությամբ մոտ 3,5 խորանարդ մետր փայտ, ինչի համար անհատ ձեռնարկատերը չուներ համապատասխան փաստաթուղթ: Նա հայտնել է, որ փայտանյութն իրենն է, հաճարենին էլ անցած տարվա նոյեմբերին հատել էր գյուղի մերձակա անտառում:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Բերդի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: