Հայաստանում 8 «Սեպուհ 1» մեքենաներ են արտադրվել։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Այդ մեքենաներից չեմ քշել, չգիտեմ՝ լավն են, թե ոչ»,- ասաց նախարարը։
Դիտարկմանը՝ հնարավո՞ր է, որ պետական ապարատում ծառայողական մեքենաները փոխարինվեն «Սեպուհ 1-ով», Քերոբյանն արձագանքեց. «Ուրիշ հարց տվեք։ Հիմա մենք աշխատում ենք էլեկտրական մեքենաներով փոխել մեր մեքնենաները»։