Երևանում Mercedes-ը բախվել է պարեկի ավտոմեքենային, վերջինն էլ բախվել է 38 համարի ավտոբուսին. shamshyan.com
copy image url

Երևանում Mercedes-ը բախվել է պարեկի ավտոմեքենային, վերջինն էլ բախվել է 38 համարի ավտոբուսին. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 11:44 24-01-2024
Հունվարի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Սասունցի Դավիթ փողոցում Mercedes մակնիշի ավտոմեքենան բախվել է վթարի վայրում ճանապարհատրանսպորտային պատահարը սպասարկող ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկների կողմից կայանված պարեկային ծառայության ծառայողական ավտոմեքենային։

Պարեկային ավտոմեքենան էլ բախվել է կայանված Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 38 երթուղին սպասարկող Higer մակնիշի ավտոբուսին։

Այս դեպքում բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: