ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդիպում է ունեցել ԱԺ պատվիրակության հետ
copy image url

ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդիպում է ունեցել ԱԺ պատվիրակության հետ

Ներքին 1 տարի առաջ - 19:53 23-01-2024
Հունվարի 22-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանի գլխավորած պատվիրակության հետ։

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի և Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների պատգամավորները Ստրասբուրգ են այցելել «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության ոլորտում» ծրագրի շրջանակներում՝ ծանոթանալու կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների և էթիկայի եվրոպական չափանիշներին:

Դեսպան Խաչատրյանը ԱԺ պատգամավորներին ներկայացրել է արդի աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում Եվրոպայի խորհրդի դերակատարությունը, կազմակերպության ձեռքբերումները և առկա մարտահրավերները, Հայաստան-ԵԽ համագործակցության օրակարգը, ինչպես նաև մշտական ներկայացուցչության կողմից իրականացվող աշխատանքների հիմնական ուղղությունները։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի