Ոստիկանները հերթական խոշոր չափի զենք-զինամթերքն են հայտնաբերել, որոնք քաղաքացին բերել էր 44-օրյա պատերազմից հետո․ shamshyan.com
copy image url

Ոստիկանները հերթական խոշոր չափի զենք-զինամթերքն են հայտնաբերել, որոնք քաղաքացին բերել էր 44-օրյա պատերազմից հետո․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 10:52 21-01-2024
Հունվարի 17-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները հերթական արդյունքն են գրանցել զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 17։20-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին է ահազանգել քաղաքացին և հայտնել, որ ինքը արցախյան 44-օրա պատերազմի մասնակից է, իր հետ այնտեղից մեծ քանակի զենք, զինամթերք է բերել ու այն թողնում է «Մատուռ» կոչվող տարածքի ետնամասում գտնվող չգործող ջրամբարի մեջ։

Դեպքի վայր են մեկնում ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, ովքեր էլ նշված վայրում հայտնաբերում են մեծ քանակի զենք, զինամթերք։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված