Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Նիկոլա Անելկան այցելել է Օլիմպավան
copy image url

Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Նիկոլա Անելկան այցելել է Օլիմպավան

Ներքին 1 տարի առաջ - 11:30 20-01-2024
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Իմ հրավերով Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Նիկոլա Անելկան այցելել է Օլիմպավան, ծանոթացել մարզական համալիրի հնարավորություններին և հետևել մարզումների ընթացքին:

Հայաստանում ներդրումային ծրագրերով հետաքրքրված լեգենդար ֆուտբոլիստի հետ քննարկել ենք նաև ֆուտբոլային ակադեմիա հիմնելու գաղափարը:

Հանդիպման ավարտին այցելել ենք Երևանի Նոյ կոնյակի-գինու-օղու կոմբինատ, որտեղ Նիկոլա Անելկան ծանոթացել է գործարանի պատմությանն ու ավանդույթներին:

Հետագա գործակցության վերաբերյալ խորհելու և առաջարկներ ներկայացնելու կապակցությամբ, Նիկոլ Անելկան առաջիկայում կրկին կայցելի Հայաստան»:

Ամենից շատ դիտված