ՀՀ ԶՈւ-ն սահմանագոտու երեք հատվածներում շուրջօրյա ռեժիմով իրականացնում է ձնամաքրման ակտիվ աշխատանքներ
copy image url

ՀՀ ԶՈւ-ն սահմանագոտու երեք հատվածներում շուրջօրյա ռեժիմով իրականացնում է ձնամաքրման ակտիվ աշխատանքներ

Ներքին 1 տարի առաջ - 21:07 19-01-2024
ՀՀ զինված ուժերը հանրապետությունում առատ ձյան տեղումների պատճառով սահմանագոտու արևելյան, հարավարևելյան և հյուսիսարևելյան հատվածներում այս օրերին իրականացնում են ձնամաքրման ակտիվ աշխատանքներ։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հատուկ տեխնիկայի միջոցով ձնամաքրման աշխատանքներ են իրականացվում միջդիրքային, մարտական հենակետեր տանող և կարևոր նշանակություն ունեցող ճանապարհներին։

Ծառայության պատշաճ կազմակերպման և իրականացման համար աշխատանքներն ընթանում են շուրջօրյա ռեժիմով։

Ամենից շատ դիտված