«Հայրենիք» կինոթատրոնի գետնանցումում տղամարդու անճանաչելի ու նեխած դի է հայտնաբերվել. shamshyan.com
copy image url

«Հայրենիք» կինոթատրոնի գետնանցումում տղամարդու անճանաչելի ու նեխած դի է հայտնաբերվել. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 18:05 19-01-2024
Այսօր՝ հունվարի 19-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արշակունյաց պողոտայի «Հայրենիք» կինոթատրոնի գետնանցումում դի կա:

Ոստիկաններն ու քննիչները նշված գետնանցումում գտնվող անկյունային հատվածի ստվարաթղթերի տակից հայտնաբերել են անձը չպարզված միջին տարիքի տղամարդու՝ անճանաչելի և նեխած վիճակում դիակ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված