Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին և նրան թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի:
Պարեկները տղամարդուն հայտանբերել են գլխի հատվածում վնասված հետքերով ու ահազանգել են շտապօգնություն, ու մինչ շտապօգնությունը կժամաներ, նրան առաջին անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել, ապա օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել ու տեղափոխել հիվանդանոց:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ քաղաքացուն վրաերթի ենթարկած, դեպքի վայրը լքած վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Վրաերթի ենթարկվածը Երևանի բնակիչ 60-ամյա Գևորգ Հ.-ն է:
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում