Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարց ուղղեց Փաշինյանին:
«Դուք շարունակ խոսում եք տալու մասին, իսկ Ալիևը վերցնելու մասին, դուք խոսում եք անկլավները, ճանապարհները, ադրբեջանցի գերիներին տալու մասին, ինձ հետաքրքիր է, թե որտեղ է ավարտվելու այդ տալու պրոցեսը»:
Ագնեսա Խամոյանը նաև հորդորեց վարչապետին իրենց դասեր չտալ՝ «դուք դասղեկ չեք, մենք էլ աշակերտներ չենք»:
Փաշինյանն էլ ի պատասխան ասաց. «Դասղեկի բնազդը գլուխ է բարձրացնում այն ժամանակ, երբ դիմացդ տեսնում ես փոքրիկ աշակերտ»:
Մանրամասները՝ տեսանյութում։