«Իջևան» բժշկական կենտրոնում 2 ամսական տղա է մահացել. shamshyan.com
copy image url

«Իջևան» բժշկական կենտրոնում 2 ամսական տղա է մահացել. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 22:23 15-01-2024
Այսօր՝ հունվարի 15-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Իջևան բժշկական կենտրոնում նորածին է մահացել։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Տավուշի մարզի բնակիչ, 2 ամսական Ալեքս Խ.-ն է։

Պարզվել է, որ երեխան մահացել է սոմատիկ բաժանմունքում, իսկ երեխան հիվանդանոց է տեղափոխվել այսօր՝ ժամը 20:15-ի սահմաններում՝ ծնողների ուղեկցությամբ։

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված