Պատերազմը հանցագործություն է մարդկության դեմ․ Հռոմի պապ
copy image url

Պատերազմը հանցագործություն է մարդկության դեմ․ Հռոմի պապ

Արտաքին 1 տարի առաջ - 21:23 14-01-2024
Պատերազմն ինքնին հանցագործություն է մարդկության դեմ։ Մարդկանց խաղաղություն է պետք։ Աշխարհին խաղաղություն է պետք։ Սուրբ Պետրոսի հրապարակում հավատացյալների առաջ հրեշտակային աղոթքի ժամանակ այսպիսի ողջերթի խոսքով է հանդես եկել Հռոմի Ֆրանցիսկոս պապը, հայտնում է Vatican News-ը։

«Տարեսկզբին մենք փոխանակվեցինք խաղաղության մաղթանքներով, բայց զենքերը շարունակում է սպանել ու ոչնչացնել»,- ասել է նա։

Հռոմի պապը կոչ է արել բոլորին աղոթել «այն մարդկանց համար, որոնք իշխանություն ունեն այս հակամարտությունների վրա, որպեսզի նրանք հասկանան, որ պատերազմը դրանք լուծելու միջոց չէ»։

Ամենից շատ դիտված