Երևանում՝ «Հաղթանակ» կամրջի սկզբնամասում, բախվել են Kia-ն ու Opel-ը․ կան վիրավորներ․ shamshyan.com
copy image url

Երևանում՝ «Հաղթանակ» կամրջի սկզբնամասում, բախվել են Kia-ն ու Opel-ը․ կան վիրավորներ․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 23:07 12-01-2024
Այսօր՝ հունվարի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում Արգիշտի փողոց, Մաշտոցի պողոտայի և «Հաղթանակ» կամրջի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 25-ամյա Իշխան Մելքոնյանի վարած Kia մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 44-ամյա Հովհաննես Պոլեյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ի․ Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Kia-ի վարորդ Հ․ Պոլեյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ 20-ամյա Արտյոմ Գաբրիելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։