Ինչքա՞ն գումարով են ծածկում Ավինյանի աչքերը, որ արցունք չգա. Արթուր Չախոյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:50 09-01-2024
Ակտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով մայրաքաղաքում ապօրինի շինություններին։

«Հիշո՞ւմ եք, երբ Տիգրան Ավինյանն ասում էր՝ քաղաքին երբ նայում եմ, աչքերիցս արցունք է գալիս։ Հիմա ցույց տամ բոլորին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե Տիգրան Ավինյանի աչքերը ո՞նց են փակ լինում, ինչի՞ դիմաց են փակ լինում, կամ ինչքա՞ն գումարով են ծածկում Տիգրան Ավինյանի աչքերը, որ աչքերից արցունք չի գալիս»,- ասում է Չախոյանը՝ ցույց տալով Կենտրոնում հերթական բացօթյա սրճարանը, որը նախկինում ավելի հետ էր տեղադրված, իսկ հիմա առաջ են տվել․ «Մայթը չկա։ Շենքի բնակիչները եթե ուզենան տուն գնալ, պիտի սրճարանի միջով անցնեն»։

Վերջինս հտաքրքրվում է՝ թույլտվություն տվե՞լ է Երևանի քաղաքապետարանը և ինչի՞ դիմաց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի