34-ամյա Գաբրիել Ատտալը նշանակվել է Ֆրանսիայի վարչապետ. համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա Ֆրանսիայի պատմության ամենաերիտասարդ վարչապետն է: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Նախքան այս Ատտալը զբաղեցնում էր կրթության նախարարի պաշտոնը: Նա Մակրոնի ամենամոտ աջակիցներից է և, շատ փորձագետների կարծիքով, Մակրոնի կողմից դիտարկվում է պոտենցիալ իրավահաջորդ։
Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Էլիզաբեթ Բորնը երկուշաբթի հրաժարական է տվել։