Ոստիկանները պարզել են հունվարի 1-ին տեղի ունեցած
առեղծվածային դեպքի հանգամանքները:
Պարզվել է, որ այդ օրը՝ ժամը 03։55-ի սահմաններում, Երևանի բնակիչ 43-ամյա Գոհար Բ․-ին գլխի մասում անզգուշաբար հրազենային վիրավորում է պատճառել Երևանի բնակիչ 44-ամյա Արմեն Հ․-ն։
Ոստիկանները հայտնաբերել են Արմեն Հ․-ին, ով փաստերի ճնշման տակ ոչ միայն խոստովանել է, որ ինքն է կրակել ու անզգուշությամբ վնասվածք պատճառել Գոհար Բ․-ին, այլև հայտնել է, որ կրակոցը արձակել է իրեն պատկանող «վինչեստր» տիպի ողորկափող որսորդական հրացանով։
Արմեն Հ․-ն ոստիկանության Շենգավիթի բաժնից ներկայացվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ տեղեկության՝ կրակողն ու վիրավորը ամուսիններ են։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: