Կընդլայնվի անձնական օգնականի ծառայության թիրախային խումբը
copy image url

Կընդլայնվի անձնական օգնականի ծառայության թիրախային խումբը

Ներքին 1 տարի առաջ - 12:35 04-01-2024
Տեղի է ունենում ՀՀ կառավարության 2024 թվականի առաջին նիստը։ Նիստը վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Քննարկվեց հաշմանդամություն ունեցող անձնաց օգնականի ծառայություն տրամադրելու հարցը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նկատեց, որ ծառայության նպատակն է աջակցել հաշմանդամություն ունեցող մարդուն անկախ ապրելու, համայնքում ներառելուն։

Նախկինում կայացված որոշման համաձայն՝ ծառայությունից օգտվելու իրավունք ունեին միայն հենաշարժողական, տեսողական և հոգևոր-մտավոր ֆունկցիոնալության խոր աստիճանի խնդիրներ ունեցող անձինք, ում ընտանիքը հաշվառված էր Ընտանիքի անապահովության գնահատման համակարգում և ուներ 10-ից բարձր անապահովության միավոր։ Այս նախագծով առաջարկվում են ընդլայնել անձնական օգնականի ծառայության թիրախային խումբը՝ ծառայություն մատուցելով հենաշարժողական, տեսողության կամ հոգեկան առողջության, մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի, մտավոր խնդիրներով անձանց դեպքում նաև միջին աստիճանի սահմանափակումունեցող 15 տարին լրացած անձնաց՝ անկախ այն հանգամանքից, թե նրանք գտնվում են նպաստի համակարգում, թե ոչ։

Հաշմանդամություն ունեցող անձը կարող է նաև առաջարկել իր նախընտրած անձին։

Մկրտչյանը նկատեց նաև, որ ֆունցիոնալության խորը սահմանափակում ունեցող հաշմանդամություն ունեցող անձի դեպքում ամսական 140 ժամ ծանրաբեռնվածություն է նախատեսվում, ֆունցիոնալության ծանր աստիճանի սահամանափկման դեպքում՝ ամսկական 120 ժամ, միջին սահամանափակում ունեցողների դեպքում՝ ամսական 100 ժամ, և 1 ժամվա ծառայության արժեքը կազմում է 1050 դրամ՝ հարկերը ներառյալ։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի