Լոռու մարզում բախվել են Volvo բեռնատարն ու ГА3 3110-ը․ կա 1 զոհ, 3 վիրավոր․ shamshyan.com
copy image url

Լոռու մարզում բախվել են Volvo բեռնատարն ու ГА3 3110-ը․ կա 1 զոհ, 3 վիրավոր․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 16:41 03-01-2024
Այսօր՝ հունվարի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Տաշիր-Գոգավան ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենան և ռուսական համարանիշներով Volvo մակնիշի բեռնատարը։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Վիրավորներից 2-ին «Տաշիր» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխում են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված