Իսրայելի ռազմաօդային ուժերն այսօր մի շարք ավիահարվածներ են հասցրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային հատվածում գտնվող Դաանիա թաղամասին:
Այս մասին հաղորդում են իսրայելական և լիբանանական լրատվամիջոցները:
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձանին հասցված իսրայելական հարվածի արդյունքում սպանվել է ՀԱՄԱՍ-ի 2-րդ դեմք համարվող, կազմակերպության ղեկավարի տեղակալ Սալըհ Արուրին։
Հրապարակված տեսանյութերի համաձայն՝ Դաանիայում մի քանի շինություններ են վնասվել, անհայտ թվով ավտոմեքենաներ են այրվել։
Նշվում է, որ սա 2006 թվականից ի վեր առաջին դեպքն է, երբ Իսրայելը հարվածում է Լիբանանի մայրաքաղաքին։